Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները այցելել են Գեղարքունիքի մարզի զորամասեր
Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները օգոստոսի 24-25-ը մշտադիտարկման այց են իրականացրել Գեղարքունիքի մարզում տեղակայված զորամասեր և զինվորական հոսպիտալ։
Այս մասին տեղեկացնում են ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից՝ նշելով, որ այցի հիմնական նպատակն էր բանակում կարգապահության բարձրացման և խաղաղ պայմաններում մահացության դեպքերի կանխարգելման ու պատճառների վերհանման հետ կապված հարցերի ուսումնասիրությունը:
«Պաշտպանի ներկայացուցիչներն առանձնազրույցներ են ունեցել զինվորների և սպաների հետ, տեղում արձանագրել են առկա խնդիրները, հրամանատարական կազմի հետ քննարկել դրանց լուծման հնարավոր տարբերակները։
Ուսումնասիրվել են նաև զորամասերի բուժծառայության վիճակը, զինվորների կեցության պայմանները, սննդի որակը»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Ըստ աղբյուրի՝ Պաշտպանի աշխատակազմում ամփոփվում են այցերի արդյունքները, որոնցով պայմանավորված՝ համապատասխան գրություններ կհասցեագրվեն իրավասու գերատեսչություններ։
Կարծիքներ