Ծնվել է Քորթնի Քարդաշյանի 4-րդ երեխան

Ծնվել է Քորթնի Քարդաշյանի 4-րդ երեխան

Ամերիկացի հեռուստաաստղ և ձեռնարկատեր 44-ամյա Քորթնի Քարդաշյանը չորրորդ անգամ մայր է դարձել։

Այս մասին հայտնում է People ամսագիրը։

Լույս աշխարհ եկած տղան Քորթնի և ռոք երաժիշտ Թրևիս Բարքերի առաջին համատեղ երեխան է:

Քորթնի մյուս 3 երեխաների՝ 8-ամյա Ռեյն Ասթոնի, 13-ամյա Մեյսոն Դաշի և 11-ամյա դստեր՝ Պենելոպա Սկոտլանդի հայրը Սքոթ Դիսիկն է:

Բարքերը մինչ Քորքնիի հետ ամուսնանալը, «Միսս ԱՄՆ» տիտղոսակիր Շաննա Մոքլի հետ ամուսնությունից արդեն ուներ 3 երեխա:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում