Հայաստանը պատրաստ է բացել տարածաշրջանային կոմունիկացիաները
Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում, անդրադառնալով տարածաշրջանային կոմունիկացիաների հարցին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց.
«Այսինքն՝ մենք պատրա՞ստ ենք բացել ճանապարհները Ադրբեջանի և Թուրքիայի համար, այո, պատրաստ ենք, և ինչպես արձանագրվել է, դա պետք է տեղի ունենա Հայաստանի ինքնիշխանության, իրավազորության հիման վրա, հավասարության և փոխադարձության սկզբունքի հիման վրա: Սա նշանակում է, որ ոչ մի երրորդ ուժ ՀՀ որևէ տարածքի նկատմամբ վերահսկողություն չպետք է ունենա: Հայաստանի սահմանները հատելու ժամանակ պետք է գործեն Հայաստանի սահմանապահ ծառայությունները, մքսային ծառայությունները: Մեզ ասում են, որ եռակողմ հայտարարության մեջ գրված է, որ անվտանգությունը պետք է ապահովի ՌԴ-ն, ես ասում եմ, որ նման բան գրված չէ»,- շեշտեց Փաշինյանը:
Հարցազրուցավարի դիտարկմանը, թե ադրբեջանցի պաշտոնյաներից մեկն ասել է, որ եթե միջանցք չի լինելու, ինչպես է ապահովելու անվտանգությունը, իսկ ռուս պաշտոնյան ասել է, որ եթե միջանցք բառն այդքան ներվայնացնում է, կարող են օգտագործել ճանապարհ բառը, Փաշինյանն ասաց, որ որևէ խնդիր չկա. «Երկաթուղով անցնելու դեպքում Մեղրիի հարցն անառարկելի է, որովհետև այլ տեղ երկաթուղի մենք չենք ունեցել, մենք ունենք մի երկաթուղի՝ Իջևան, Հրազդան, Ղազախ, որտեղ շատ մեծ պրոբլեմ կա, հաղարծին գյուղի հատվածում սողանք կա, որ, նախնական գնահատմամբ, վերացնելու համար 500 մլն դոլարի կարիք կա, և հարց է՝ դեռ կվերացվի՞, թե՞ ոչ: Բայց, մյուս կողմից, մենք ոչ մի խնդիր չունենք Մեղրիի երկաթուղին վերականգնելու առումով, ընդհակառակը՝ շահագրգռված ենք, որովհետև դա նշանակում է Հայաստանի շրջափակման վերացում և խաղաղություն մեծ հաշվով»:
Կարծիքներ