Երեք օրում բացահայտվել է 112 հանցագործություն, որից 13-ը՝ նախկինում կատարված
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` փետրվարի 19-ից 22-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 112 դեպք, որից 13-ը՝ նախկինում կատարված։
Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 36, մարմնական վնասվածք պատճառելու՝ 13, խարդախության` 10, թմրանյութի հայտնաբերման՝ 6, զենք-զինամթերքի առգրավման և ընտանեկան բռնության՝ 4-ական, բնակարանային գողության ու պաշտոնեական կեղծիքի կամ անփութության՝ 3-ական, անձի առևանգման, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, սառը զենքի հայտնաբերման և բռնություն գործադրելու հրապարակային կոչերի՝ 2-ական, գույքը դիտավորությամբ ոչնչացնելու, յուրացման կամ վատնման, հարկերից խուսափելու, խուլիգանության, ծեծի, ինքնիրավչության, թմրամիջոցի մաքսանենգության, փաստաթղթի կեղծիքի և անօրինական միգրացիայի, ծնողներից երեխային ապօրինի բաժանելու, հավաքներ անցկացնելուն կամ դրանց մասնակցելուն խոչընդոտելու, իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի ու հավաքներին մասնակցելու բռնություն գործադրելով կամ այն գործադրելու սպառնալիքով հարկադրելու՝ 1-ական դեպք։
Հայտնաբերվել է 1 անհետ կորած, 5 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 3 հետախուզվող։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 9 դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության` 8, սպանության, մարմնական վնասվածք պատճառելու, ավազակային հարձակման, շորթման և վրաերթի 1-ական դեպք։
Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 33 պատահար. 2 մարդ զոհվել է, 47-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Կարծիքներ