Ադրբեջանում պատերազմում վիրավորվածները մահանում են լքվածության մեջ
Սոցցանցերի ադրբեջանական սեգմենտում օրեցօր ավելի ու ավելի շատ հայտարարություններ են արվում Արցախյան պատերազմի մասնակիցների բուժման եւ այլ կարիքների համար միջոցներ հավաքելու մասին: Ադրբեջանական ԶԼՄ-ները ահազանգեր են ստանում զինծառայողների հարազատների կողմից, ովքեր խնդրում են բարձրացնել իրենց հուզող խնդիրներն ու հարցերը, նշելով , որ երկրի ղեկավարությունը պատշաճ ուշադրություն չի դարձնում և օգնություն չի ցուցաբերում վիրավոր զինծառայողներին և զոհվածների ընտանիքներին: Դրամական փոխհատուցումը վճարվում է ընտրողաբար, աջակցություն են ստանում միայն պաշտոնապես հայտարարված զոհվածների ընտանիքը, իսկ քանի որ այդ թիվը չի արտացոլում իրականությունը, հարյուրավոր ընտանիքներ մնացել են պետական աջակցության սահմաններից դուրս:
Վիրավոր զինծառայողների հետ կապված իրավիճակը գնալով ավելի է բարդանում, քանի որ նրանք պատշաճ բուժում չեն ստանում, կառավարության անտեսելու պատճառով նրանց վիճակը խորանում է ամեն ժամ։ Վիրավորների հուսահատ մտերիմներն ու հարազատները փորձում են ինքնուրույն լուծել խնդիրները՝ կազմակերպում են դրամահավաքներ, վաճառում բնակարան կամ մեքենա, իսկ նրանք, ովքեր ոչինչ չունեն վաճառելու, ֆինանսական հնարավորություն չունեն, ստիպված են հաշտվել իրավիճակի հետ և տեսնել, թե ինչպես է մահանում հարազատ մարդը։ Արտասահմանում բուժման մասին խոսք չկա, Ադրբեջանը մինչև այսօր համապատասխան քայլեր չի ձեռնարկել, և միակ հույսը մնում են սոցիալական ցանցերը:
Հաճախ զոհված կամ վիրավորված զինծառայողի ողջ ընտանիքը ինքն էր պահում, միակ վաստակողն էր, իսկ հիմա ընտանիքը դատապարտված է սովի ու ծայրահեղ աղքատության։ Ադրբեջանի իշխանությունը չի շտապում ապահովել նույնիսկ առաջին անհրաժեշտության պարագաներով: Պատերազմից հետո Ադրբեջանցում աղքատների թիվն ակնհայտորեն ավելացել է: Բացի այդ, օգնության խնդրանքներին պետական մարմինների աշխատակիցները պատասխանում են կոպիտ, արհամարհանքով եւ անհարգալից: Սա է իրականությունը՝ ահազանգում են ադրբեջանական լրատվամիջոցները:
Կարծիքներ