Վրաստանն ու Թուրքիան մտադիր են ընդլայնել ազատ առևտրի մասին համաձայնագիրը
Վրաստանն ու Թուրքիան երկրների միջև ազատ առևտրի մասին համաձայնագրի շրջանակում քննարկել են գյուղատնտեսական ապրանքների սակագների հետագա ազատականացման ու ծառայությունների առևտուրը փաստաթղթում ներառելու հավանականության թեման: Այս մասին տեղեկացրել են Վրաստանի էկոնոմիկայի նախարարության մամուլի ծառայությունից:
Անկարայում կայացել է ազատ առևտրի մասին վրաց-թուրքական համաձայնագրի շրջանակում համատեղ հանձնաժողովի 12-րդ նստաշրջանը, որի ընթացքում երկու երկրների միջև ազատ առևտրի մասին համաձայնագրում փոփոխություններ մտցնելու նպատակով բանակցություններ են ընթացել:
Վրացական կողմը կարծում է, որ համաձայնագրում փոփոխությունն ու գեղատնտեսական ապրանքների սակագների հետագա ազատականացումը կմեծացնի վրացական ապրանքների արտահանման ծավալը Թուրքիա և վրաց արտադրողներին կօգնի իրենց գյուղատնտեսական ապրանքը մրցունակ դարձնել թուրքական շուկայում:
Կարծիքներ