Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախը Տոկիո կժամանի հուլիսի 9-ին
Միջազգային օլիմպիական կոմիտեի ղեկավար Թոմաս Բախը նախատեսում է Տոկիո ժամանել հուլիսի 9-ին: Նա կարանտինում կմնա երեք օր: Ավելի վաղ հաղորդվել էր, որ ՄՕԿ-ի առաջնորդը Ճապոնիա կժամանի հուլիսի 12-ին: Տեղեկացնում է ՀԱՕԿ-ը։
Ենթադրվում էր, որ Բախը պետք է Ճապոնիա մեկներ մայիսին և համալրեր օլիմպիական ջահի փոխանցավազքի մասնակիցների շարքը: Բայց կորոնավիրուսի պատճառով այցը հետաձգվեց:
Կարծիքներ