«Տոտենհեմի» պատմության մեջ առաջին անգամ Պրեմիեր լիգայի խաղին մասնակցել է 16-ամյա ֆուտբոլիստ

«Տոտենհեմի» պատմության մեջ առաջին անգամ Պրեմիեր լիգայի խաղին մասնակցել է 16-ամյա ֆուտբոլիստ

Լոնդոնի «Տոտենհեմի» պատմության մեջ առաջին անգամ Անգլիայի առաջնության հանդիպմանը մասնակցել է 16-ամյա ֆուտբոլիստ։

Անգլիայի առաջնության 23-րդ տուրում պորտուգալացի Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմը փետրվարի 7-ին տանը 2։0 հաշվով առավելության հասավ «Վեստ Բրոմվիչի» նկատմամբ։ Ավելացված ժամանակում հարավկորեացի հարձակվող Սոն Հին Մինին փոխարինեց անգլիացի հարձակվող Դեյն Սքարլեթը, որը 16 տարեկան 320 օրական է, հաղորդում է Opta-ն։ Նա «Տոտենհեմի» ակադեմիայի սան է։

«Տոտենհեմը» 22 խաղում վաստակել է 36 միավոր եւ 7-րդն է։ Նույնքան միավոր ունի 8-րդ տեղում ընթացող «Չելսին»։ «Վեստ Բրոմվիչը» նախավերջինն է՝ 12 միավոր։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում