Էբրահիմ Ռաիսիի և մյուս զոհերի մարմինները տեղափոխվել են Թեհրան
Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիի, Արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի և ուղղաթիռի կործանման հետևանքով զոհված մյուս անձանց մարմինները տեղափոխել են Թեհրան։
Այս մասին հայտնել է IRIB հեռուստաալիքը։
Հաղորդվում է, որ Թեհրան է ժամանել նախագահական ինքնաթիռը։ Էբրահիմ Ռաիսիի աթոռին սև ժապավեն է դրված եղել։ Ռաիսիի հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 23-ին՝ նրա ծննդավայր Մաշհեդ քաղաքում:
Կարծիքներ