Ջո Բայդենն իր առաջին մեծ մամուլի ասուլիսի ժամանակ ծածկաթղթից է օգտվել (լուսանկար)

Ջո Բայդենն իր առաջին մեծ մամուլի ասուլիսի ժամանակ ծածկաթղթից է օգտվել (լուսանկար)

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն իր առաջին մեծ մամուլի ասուլիսի ժամանակ ծածկաթղթից է օգտվել։ Դրանցում եղել են լրագրողների անունները, ինչպես նաև առանցքային թեմաների վերաբերյալ հուշումներ, գրում է New York Post-ը։

Առաջին ծածկաթղթում եղել են մամուլի ասուլիսին ներկա լրագրողների լուսանկարները, իսկ լուսանկարների կողքին՝ համարակալած նշումներ։

Երկրորդ լուսանկարում երևում է, որ ԱՄՆ-ի առաջնորդն իր ձեռքում պահում է «ենթակառուցվածք» անվանումով ծածկաթերթ, որի վրա մի քանի նախադասություններ են գրառված։

«Չինաստանը ենթակառուցվածքների վրա երեք անգամ ավելի շատ է ծախսում, քան ԱՄՆ-ն»,- գրված է ծածկաթերթի վրա։

Մյուս նախադասության համաձայն՝ «Աշխարհում ենթակառուցվածքի որակով Միացյալ Նահանգներն այժմ 13-րդ տեղն է զբաղեցնում, մինչդեռ 2002 թվականին զբաղեցնում էր 5-րդ տեղը»։

Չնայած այն փաստին, որ պատասխանները նրա առջև են եղել, Բայդենը սխալվել է՝ ասելով, որ ենթակառուցվածքի որակով Ամերիկան աշխարհում զբաղեցնում է 85-րդ տեղը, ապա ուղղել է իրեն, գրում է New York Post-ը։

Ինչպես նշում է պարբերականը, 62-րոպեանոց մամուլի ասուլիսի ժամանակ Բայդենը, կարծես, անընդհատ կորցրել է իր մտքերի ընթացքը և մոռացել է հարցերը։

Ամերիկյան ԶԼՄ-ներում ակտիվորեն քննարկվում է Բայդենի՝ նախօրեին կայացած առաջին մամուլի ասուլիսը։ Լրագրողների հատուկ ուշադրությունն այս անգամ գրավել է 78-ամյա Բայդենի արտահայտությունն այն մասին, որ նա «ԱՄՆ Սենատ է եկել 120 տարի առաջ»: Շատերը կարծում են, որ ԱՄՆ-ի առաջնորդը պարզապես կատակել է, մյուսները դա համարել են «հերթական խայտառակությունը»։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում