ԱՄՆ «սև» ցուցակում է ներառվել 34 օտարերկրյան ընկերություն, այդ թվում՝ ռուսական
ԱՄՆ առևտրի նախարարությունն ուրբաթ իր սև ցուցակում ավելացրել է 34 օտարերկրյա ընկերություն։ Ցուցակում են հայտնվել Ռուսաստանից 6 ֆիզիկական և իրավաբանական անձինք։ Փաստաթուղթը հրապարակվել է Դաշնային ռեեստրի էլեկտրոնային բազայում։
ԱՄՆ իշխանությունների պնդմամբ՝ նրանք պատժամիջոցների տակ են հայտնվել փորձերի պատճառով՝ գնելու ապրանքներ, այդ թվում ամերիկյան ծագման, գործունեության համար, որը հակասում է ԱՄՆ ազգային անվտանգության և արտաքին քաղաքական շահերին։
«Մասնավորապես, Teson-ը, Radiant ընկերությունների խումբը և Trade Component-ը մասնակցում են ամերիկյան ծագման էլեկտրոնային բաղադրիչների գնումներին, հավանաբար, ռուսական ռազմական ծրագրերի իրացման համար»,-կարծում են ԱՄՆ իշխանությունները։
Ցուցակում հայտնված կազմակերպությունների նկատմամբ գործում է արտահանման վերահսկողության խստացված ռեժիմ։ Ցուցակում հայտնվելը ենթադրում է արտահանման և վերաարտահանման հարցերով հավելյալ լիցենզիոն պահանջների ներմուծում։
Նոր սահմանափակումներն ուժի մեջ կմտնեն հուլիսի 12-ից։
34 օտարերկրյա ընկերություների թվում կան չինական մի շարք կազմակերպություններ, որոնք, ըստ ամերիկյան կողմի, նպաստում են բռնճնշուներին, զանգվածային ձերբակալություններին, բարձր տեխնոլոգիաների կիրառմամբ հետապնումներին։
Ցուցակում հայտնվել են նաև կազմակերպություններ, որոնք գտնվում են կամ ներկայացուցչություն ունեն մի շարք այլ երկրներում, այդ թվում Իրանում, Կանադայում, Պակիստանում, Նիդերլանդներում, Թուրքիայում, ԱՄԷ-ում և Մեծ Բրիտանիայում։
Կարծիքներ