ԱՄՆ վարչակազմը դեռևս մտադիր չէ ռազմական օգնություն տրամադրել Հայիթիին․ Reuters

ԱՄՆ վարչակազմը դեռևս մտադիր չէ ռազմական օգնություն տրամադրել Հայիթիին․ Reuters

ԱՄՆ-ը ներկա պահին չի ծրագրում ռազմական օգնություն տրամադրել Հայիթիին։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով ամերիկյան վարչակազմի բարձրաստիճան ներկայացուցչին։

Ավելի վաղ Պետքարտուղարության ներկայացուցիչը հաստատել էր, որ Հայիթիի իշխանություններն օգնություն են խնդրել անվտանգության ոլորտում, ինչպես նաև նախագահ Ժովենել Մոիզի սպանության հանգամանքների հետաքննման հարցում։

«Մենք կանոնավոր կապի մեջ ենք մնում Հայիթիի պաշտոնատար անձանց հետ՝ քննարկելու, թե ինչպես կարող է ԱՄՆ-ն աջակցություն ցուցաբերել»,-հայտարարել է գերատեսչության ներկայացուցիչն՝ առանց մանրամասնելու։

Սպիտակ տան մամլո քարտուղար Ջեն Պսակին մինչ այդ ճեպազրույցում ասել էր, որ ամերիկյան վարչակազմը Հայիթի է ուղարկում ՀԴԲ և Ներքին անվտանգության նախարարության աշխատակիցների խումբ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում