ՔՊ պատգամավորները Շիրակի մարզում հանդիպել են գերիների հարազատներին

ՔՊ պատգամավորները Շիրակի մարզում հանդիպել են գերիների հարազատներին

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավորներն այցելել են Շիրակի մարզ, հանդիպել են գերիների հարազատներին, խոսել նրանց հետ և ներկայացրել զինծառայողներին հայրենիք վերադարձնելու ուղղությամբ կատարվող աշխատանքները։

Պատգամավորները լսել են նրանց մտահոգություններն ու առաջարկները։ Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանի ուղեկցությամբ պատգամավորները եղել են նաեւ Գյումրու տարբեր հատվածներում, ծանոթացել վթարային շենքերում կատարվող աշխատանքներին, խոսել բնակիչների հետ։

Պատգամավորներն այցելել են նաև Գյումրու մաքսային ԱՏԳ և Շիրակի Պետական համալսարան։ Մարզային այցելությունները կշարունակվեն, օրվա երկրորդ կեսին պատգամավորները կլինեն Աշոցքում և Արթիկում։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում