Մարտերն ընթանում են Կիևից հյուսիս-արևմուտք․ Արեստովիչ
Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Ալեքսեյ Արեստովիչը հայտարարել է, որ ներկայում ամենամեծ վտանգը Դիմեր-Իվանկով ուղղությամբ է՝ Կիևից հյուսիս-արևմուտք։ Այս մասին հաղորդում է «Պրավդա»։ «Ամենամեծ վտանգը հիմա զարգանում է Դիմեր-Իվանկովի ուղղությամբ, այսինքն՝ Կիևից հյուսիս-արևմուտքում։ Այնտեղ մարտեր են ընթանում Գոստոմել, Վորզել և Բուչա բնակավայրերի տարածքներում։ Ռուսական զորքերը փորձում են գրոհել, սակայն մեր մեքենայացված դեսանտային ստորաբաժանումները հուսալի պատնեշ են կանգնեցրել այնտեղ, ոչնչացրել են հակառակորդի մի քանի ուղղաթիռ և ռազմական տեխնիկայի առնվազն մեկ շարասյուն»,- ասել է Արեստովիչը։ Նա հավելել է, որ Կիևը պատրաստվում է պաշտպանության։
Կարծիքներ