Թալիբները գրավել են Աֆղանստանի Բալխ նահանգի խոշորագույն քաղաքը
«Թալիբան» շարժման գրոհայինները գրավել են Բալխ նահանգի Մազարի Շարիֆ կենտրոնը և Աֆղանստանի հյուսիսում գտնվող խոշորագույն քաղաքը, հայտնել է Associated Press-ը՝ վկայակոչելով տեղի խորհրդարանականին:
Գործակալության զրուցակցի խոսքով ՝ սկզբում ապստամբներին հանձնվել են աֆղանական բանակի՝ նահանգում տեղակայված զորամասերը, իսկ հետո նաև այլ կառավարամետ ուժեր:
Հաղորդվում է նաև, որ թալիբները գրավել են նահանգապետի գրասենյակը և այլ օբյեկտներ։
Այսպիսով, Աֆղանստանի խոշոր քաղաքներից կառավարության վերահսկողության տակ են մնում միայն Քաբուլը եւ Ջելալաբադը, Պակիստանի հետ սահմանին գտնվող Նանգարհար արևելյան նահանգի կենտրոնը:
Արևմտյան ԶԼՄ-ներում, հղում անելով ԱՄՆ հետախուզության աղբյուրներին, տեղեկություն է հայտնվել, որ թալիբները մոտ ժամանակներս կարող են արգելափակել Քաբուլը և վերցնել այն հսկողության տակ:
Երկրում սրացումը տեղի է ունենում ամերիկյան զորքերի դուրսբերման ֆոնին:
Կարծիքներ