ՍԱՏՄ-ն ՌԴ-ից պաշտոնական ծանուցում չի ստացել Հայաստանից ներկրված ելակի մեջ վնասակար նյութերի առկայության մասին

ՍԱՏՄ-ն ՌԴ-ից պաշտոնական ծանուցում չի ստացել Հայաստանից ներկրված ելակի մեջ վնասակար նյութերի առկայության մասին

Սննդամթերքի անվտանգության պետական տեսչությունը Ռուսաստանի Դաշնությունից որևէ պաշտոնական ծանուցում չի ստացել Հայաստանից ներկրված ելակի մեջ վնասակար նյութերի առկայության մասին։

Այս մասին «Հայկական ժամանակ»-ին հայտնել է ՍԱՏՄ-ն՝ տեղեկացնելով. 

«Եթե ծանուցում ստացվի, ապա ստանալուց հետո տեսչական մարմինը պատշաճ կերպով կարձագանքի»:

Ավելի վաղ, տելեգրամ ալիքներից մեկը հայտնել էր, որ Հայաստանից ներկրված ելակի մեջ վտանգավոր թունաքիմիկատ է հայտնաբերվել։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում