Եթե շտապ քայլեր չձեռնարկվեն, միլիոնավոր մարդիկ կհայտնվեն սովի և մահվան եզրին․ Գուտերեշ
Աշխարհում սովից տառապող մարդկանց թիվը կարող է աճել, ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստում հայտարարել է կազմակերպության գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը:
«2020 թվականի վերջի դրությամբ՝ հակամարտությունների և անկայունության պատճառով ավելի քան 88 միլիոն մարդ տուժել է սովից. թիվն աճել է 20 տոկոսով մեկ տարվա ընթացքում: 2021 թվականի կանխատեսումները ցույց են տալիս այս վախեցնող միտումների շարունակությունը»,- ասել է նա։
Նրա խոսքով ՝ կլիմայական ցնցումներն ու COVID-19 պանդեմիան միայն խորացնում են իրավիճակը ։
Նա ընդգծել է, որ եթե շտապ քայլեր չձեռնարկվեն, միլիոնավոր մարդիկ կհայտնվեն սովի և մահվան եզրին։
Կարծիքներ