Միացյալ Նահանգների և Արգենտինայի նախագահները քննարկել են Ուկրաինային տրամադրվող օգնությունը

Միացյալ Նահանգների և Արգենտինայի նախագահները քննարկել են Ուկրաինային տրամադրվող օգնությունը

Ամերիկայի առաջնորդ Ջո Բայդենը և Արգենտինայի նախագահ Ալբերտո Ֆերնանդեսը չորեքշաբթի օրը Վաշինգտոնում կայացած հանդիպմանը քննարկել են Ուկրաինային աջակցելու համագործակցությունը։ Այս մասին ասվում է Սպիտակ տան մամուլի ծառայության տարածած հայտարարության մեջ։

Ինչպես հետևում է փաստաթղթից, Բայդենն ու Ֆերնանդեսը քննարկել են ԱՄՆ-ի և Արգենտինայի համագործակցությունը՝ Ուկրաինայի ժողովրդին հետագա աջակցություն ցուցաբերելու և հետևանքներին արձագանքելու համար, որոնք, ըստ աղբյուրի՝ առաջացել են Ռուսաստանի ռազմական գործողությունների արդյունքում, այդ թվում՝ պարենային անվտանգության ոլորտում։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում