Ռուսաստանի և Նիկարագուայի արտաքին գործերի նախարարները կքննարկեն երկրների միջև հարաբերությունները
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հինգշաբթի կհանդիպի Նիկարագուայի իր գործընկեր Դենիս Մոնկադա Կոլինդրեսի հետ, ով մարտի 28-31-ը աշխատանքային այցով գտնվում է Ռուսաստանում։ Ակնկալվում է, որ նախարարները կքննարկեն երկկողմ և միջազգային հարցերի լայն շրջանակ։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը։
Ռուսաստանի Դաշնության և Նիկարագուայի ԱԳ նախարարների նախորդ հանդիպումը կայացել է 2022 թվականի սեպտեմբերին Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանի շրջանակներում։ Այն ժամանակ կողմերը բարձր են գնահատել քաղաքական երկխոսության դինամիկան և երկրների միջև փոխգործակցության սերտ բնույթը։
Կարծիքներ