Չինաստանում արձագանքել են Տայվանի նեղուցում ԱՄՆ-ի Էսկադրային ականակրի հայտնվելուն

Չինաստանում արձագանքել են Տայվանի նեղուցում ԱՄՆ-ի Էսկադրային ականակրի հայտնվելուն

Չինաստանում բողոք են հայտնել Տայվանի նեղուցով ամերիկյան Էսկադրային ականակրի անցնելու կապակցությամբ՝ ԱՄՆ-ի գործողությունը որակելով տարածաշրջանում կայունությունը խարխլելու փորձ: Այդ մասին հաղորդել Է «Իզվեստիա»-ն:

«Ամերիկյան Էսկադրային ականակրի գործողություններն արհեստականորեն ռիսկի գործոններ են ստեղծում, որոնք միտված են տարածաշրջանի խաղաղության եւ կայունության խարխլմանը: Մենք վճռականորեն հանդես ենք գալիս դրա դեմ»,-հրատարակությունը մեջբերում Է Չինաստանի ժողովրդա-ազատագրական բանակի (ՉԺԱԲ) Մարտական հրամանատարության արեւելյան գոտու պաշտոնական ներկայացուցիչ ավագ գնդապետ Չժան Չունհուեի հայտարարությունը: