Քննարկվել են Հայաստանի, Ռուսաստանի և Բելառուսի միջև սպորտի ոլորտում համագործակցության խորացման հեռանկարները

Քննարկվել են Հայաստանի, Ռուսաստանի և Բելառուսի միջև սպորտի ոլորտում համագործակցության խորացման հեռանկարները

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության սպորտի նախարար Օլեգ Մատիցինի և Բելառուսի Հանրապետության սպորտի և տուրիզմի նախարար Սերգեյ Կովալչուկի գլխավորած պատվիրակությանը, որում ներառվել են սպորտային ֆեդերացիաների նախագահներ:

Այս մասին տեղեկացնում է Կառավարության կայքը։

Հանդիպմանը ներկա են եղել Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը և Բելառուսի դեսպան Ալեքսանդր Կոնյուկը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են երեք երկրների միջև սպորտի ոլորտում համագործակցության խորացման հեռանկարները և փորձի փոխանակման հնարավորությունները, ինչպես նաև ընդգծվել է սպորտի միջազգայնացման կարևորությունը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում