Արմավիր քաղաքում տեղի ունեցավ Տիգրան Պետրոսյանի կիսանդրու բացման արարողությունը. լուսանկարներ
Այսօր Արմավիր քաղաքում տեղի ունեցավ Տիգրան Պետրոսյանի կիսանդրու բացման արարողությունը:
Բացմանը ներկա էին Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը, Արմավիրի քաղաքապետ Դավիթ Խուդաթյանը և Արմավիրի թեմի առաջնորդ Սիոն արքեպիսկոպոս Ադամյանը: Անվանի գրոսմայստեր Զավեն Անդրեասյանն էլ շախմատի միաժամանակյա սեանս անցկացրեց արմավիրցի պատանի չորս շախմատիստների հետ:
Քանդակի հեղինակը քանդակագործ Սևակ Նալբանդյանն է:
Բացման խոսքով հանդես եկավ նաև քաղաքապետը, ով կարևորեց քաղաքում նման հուշարձան պուրակների կառուցումը և խոստացավ, որ առաջիկայում այլ հետաքրքիր ծրագրեր ևս կլինեն:
Կարծիքներ