Ռոման մարզելը իմ երազանքն է․ Դե Ռոսսի

Ռոման մարզելը իմ երազանքն է․ Դե Ռոսսի

«Ռոմայի» լեգենդ Դանիելե Դե Ռոսին ասել է, որ կցանկանար վերադառնալ հռոմեական ակումբ ՝ որպես մարզիչ:

«Ես զգում եմ, որ պատրաստ եմ այս նոր մարտահրավերին, ես իսկապես վճռական եմ տրամադրված և ինքս ինձ չեմ հարցնի`սկսեմ փոքր, թե մեծ ակումբից: Չնայած կասկածում եմ, որ իսկապես մեծ ակումբը կցանկանա ինձ հրավիրել, քանի որ յուրաքանչյուր մարդ պետք է ունենա իր կարիերայի ուղին:

Անդրեա Պիրլոյի նման քչերը կարող են իրենց մարզչական կարիերան սկսել բարձրակարգ ակումբում: «Ռոման»  մարզելը երազանք կլիներ ինձ համար, բայց ես փորձում եմ չխոսել «Ռոմայի» մասին, քանի որ գիտեմ, որ իմ խոսքերին որոշակի կշիռ կա» ,- մեջբերում է Դե Ռոսիին Tribalfootball-ը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում