Լուկաշենկոն հայտարարել է, որ իր երկրում ոչ մեկից չի վախենում

Լուկաշենկոն հայտարարել է, որ իր երկրում ոչ մեկից չի վախենում

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է,որ  hանրապետությունում ոչ մեկից չի վախենում։

Այս մասին հայտնել Է Բելտա գործակալությունը։

«Լսեք, դուք պետք է հաշվի առնեք մի հանգամանք.ես իմ երկրում բացարձակապես ոչ մեկից չեմ վախենում»,-հայտարարել է Բելառուսի նախագահը ուսանողների հետ հանդիպման ժամանակ:

Նա պատմել է, որ երբ իմացել է, որ  Բելառուսի պետական համալսարանի ուսանողները  ցանկություն են հայտնել պետության ղեկավարի հետ խոսելու, ինքն անմիջապես համաձայնվել է, ինչը զարմանք է առաջացրել: 

«Չէին հավատում, որ այդ բոլոր իրադարձություններից հետո ես ընդհանրապես կգամ ուսանողների մոտ», - պարզաբանել է Լուկաշենկոն։

Նա հավելել է, որ սուր է արձագանքում, երբ ցանկանում են քանդել այն երկիրը, որը նա ղեկավարում է քառորդ դարից ավելի։ «Ես պաշտպանում եմ իմ երկիրը։ Ես ոչ ձեզանից, ոչ էլ իմ երկրից մի կոպեկ չեմ վերցրել ու չեմ գողացել։ Միակ բանը, որ ունեմ, իմ երկիրն է։ Ես այն  կառուցելու համար նվիրել եմ  իմ ողջ գիտակցական կյանքը»-ընդգծել Է Լուկաշենկոն ։

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում