Քո կյանքում դու շատ սարսափելի բաներ ես տեսել, եւ ինձ հետաքրքիր է՝ ինչպե՞ս ես կարողացել պահպանել այսքան հույս եւ սեր կյանքի հանդեպ. Ազնավուրի հարսը՝ շանսոնյեի մասին

Քո կյանքում դու շատ սարսափելի բաներ ես տեսել, եւ ինձ հետաքրքիր է՝ ինչպե՞ս ես կարողացել պահպանել այսքան հույս եւ սեր կյանքի հանդեպ. Ազնավուրի հարսը՝ շանսոնյեի մասին

«5 տարի է անցել քո հեռանալուց»:

Այս մասին «Ինստագրամ»-ի իր էջում գրել է Շառլ Ազնավուրի հարսը՝ Քրիստինա Ազնավուրը։

«Այդ պահից ի վեր աշխարհը դադարեց նույնը լինել: Գիտեմ՝ քո կյանքում դու շատ սարսափելի բաներ ես տեսել, եւ ինձ հետաքրքիր է՝ ինչպե՞ս ես կարողացել պահպանել այսքան հույս եւ սեր կյանքի հանդեպ:

Առանց քեզ անցկացրած այս տարիների ընթացքում բոլորս, ասես, որբացած լինենք, հատկապես՝ հայ ազգը, որը քեզ հետ կորցրել է իր ամենահզոր ձայնը, որի կարիքը մենք այդքան ունենք»,- իր հույզերն է արտահայտել նա:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում