Մոլդովայի վարչապետը հրաժարական է տվել
Մոլդովայի վարչապետ Իոն Կիկուն հրաժարական է տվել: Երկրի գործող նախագահ Իգոր Դոդոնը հայտարարել է, որ վարչապետի հրաժարականին կհետևի կառավարության լուծարումը, ինչը հնարավորություն կտա անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ, գրում է РИА Новости-ն:
Մինչև ընտրությունները երկրի նորընտիր նախագահ Մայա Սանդուն բանակցություններ կսկսի խորհրդարանական կուսակցությունների հետ՝ նոր վարչապետի նշանակման հարցով: Պատգամավորներն առաջադրելու են նոր վարչապետ և 45 օրվա ընթացքում պետք է ձևավորվի նախարարների նոր կաբինետ: Անհաջողության դեպքում նախագահը լուծարում է խորհրդարանը և նշանակում արտահերթ ընտրություններ:
Կարծիքներ