ՀՀ ԿԲ. Թանկարժեք մետաղների գներ եւ փոխարժեքներ

ՀՀ ԿԲ. Թանկարժեք մետաղների գներ եւ փոխարժեքներ

ՀՀ կենտրոնական բանկից Արմենպրեսին տեղեկացնում են, որ մարտի 3-ին, բանկի կողմից սահմանվել են հետևյալ փոխարժեքները.

ԱՄՆ դոլարի փոխարժեքը նվազել է 0.78 դրամով և կազմել 388.17 դրամ: Եվրոյի փոխարժեքը նվազել է 0.79 դրամով և կազմել 412.08 դրամ: Ռուսական ռուբլու փոխարժեքը չի փոխվել և կրկին կազմել է 5.15 դրամ: Բրիտանական ֆունտի փոխարժեքն աճել է 0.31 դրամով և կազմել 465.57 դրամ:

Ինչ վերաբերում է թանկարժեք մետաղներին, ապա ոսկու գինը նվազել է 109.20 դրամով և կազմել 22915.69 դրամ: Արծաթի գինը նվազել է 2.96 դրամով և կազմել 259.58 դրամ: Պլատինի գինը չի փոխվել և կրկին կազմել է 16414.1 դրամ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում