ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Լիտվիայի արտգործնախարար Գաբրիելիուս Լանդսբերգիսի հետ
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Լիտվիայի արտգործնախարար Գաբրիելիուս Լանդսբերգիսի հետ: Այս մասին նախարարը հայտնում է X-ի հարթակում:
«Ես իմ գործընկերոջը տեղեկացրեցի Լեռնային Ղարաբաղում առկա իրավիճակի և Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի անօրինական շրջափակման հետևանքով վատթարացող հումանիտար ճգնաժամի մասին։ Միջազգային դերակատարների կողմից կոնկրետ քայլերի ընդգծված անհրաժեշտություն կա»,-գրել է նախարարը:
Կարծիքներ