Լեհաստանի իշխանությունները մտադիր են փոխհատուցման մասին նոտա ուղարկել Գերմանիային

Լեհաստանի իշխանությունները մտադիր են փոխհատուցման մասին նոտա ուղարկել Գերմանիային

Լեհաստանի իշխանությունները մտադիր են նոտա հղել Գերմանիայի Դաշնային Հանրապետությանը՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ կրած կորուստների փոխհատուցման վճարման վերաբերյալ և կձգտեն բոլոր հնարավոր ձևերով իրականացնել փոխհատուցման իրենց պահանջները։ Այս մասին շաբաթ օրը հայտարարել է հանրապետության վարչապետ Մատեուշ Մորավիեցկին։

«Մենք դիվանագիտական ​​նոտա կուղարկենք Գերմանիային և կոչ կանենք սկսել բանակցային գործընթացը»,- կառավարության ղեկավարի խոսքերը մեջբերել է նրա գրասենյակը։ «Մենք դրան կհասնենք բոլոր հնարավոր հարթակներում, բոլոր հնարավոր ուղիներով»,- ասել է Մորավիեցկին։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում