«Փյունիկը» Երևանում առավելության հասավ «Լեռնային Արցախի» նկատմամբ

«Փյունիկը» Երևանում առավելության հասավ «Լեռնային Արցախի» նկատմամբ

Ֆուտբոլի Vbet Հայաստանի Պրեմիեր լիգայի 6-րդ տուրում «Փյունիկը» Երևանում առավելության հասավ «Լեռնային Արցախի» նկատմամբ: Երևանյան թիմի կազմում հաղթական գոլը խփեց Յուրիչիչը, հայտնում է armsport.am-ը։

Զուգահեռաբար ընթացող խաղում «Նոա» ու «Արարատ» ոչ-ոքի խաղացին. Դարպասի գրավում չարձանագրվեց:

Այս խաղերից հետո «Փյունիկը» 9 միավորով բարձրացավ 4-րդ տեղ:  «Լեռնային Արցախը» 7 միավորով 6-րդն է: «Արարատն» ունի 8 միավոր, իսկ «Նոան» եզրափակում է մրցաշարային աղյուսակը 2 միավորով:

Տուրի վերջին խաղում սեպտեմբերի 4-ին ԲԿՄԱ-ն կմրցի Ուրարտուի հետ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում