Ռուսաստանն ու Ադրբեջանը ամրապնդում են տնտեսական համագործակցությունը

Ռուսաստանն ու Ադրբեջանը ամրապնդում են տնտեսական համագործակցությունը

Բաքվում կայացած Ռուսաստանի և Ադրբեջանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 22-րդ նիստում քննարկվել են երկկողմ փոխգործակցության առանցքային ասպեկտները, տեղեկացնում է ՌԴ ԱԳՆ-ն։ 

 

Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը և Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևն ամփոփել են համագործակցության արդյունքները, այդ թվում՝ առևտրի, տրանսպորտի, էներգետիկայի, գյուղատնտեսության և մշակույթի ոլորտներում։

 

«Ռուսաստանը շարունակում է մնալ Ադրբեջանի առաջատար տնտեսական գործընկերներից մեկը՝ զբաղեցնելով երրորդ տեղը հանրապետության արտաքին առեւտրում։ Վերջին մեկ տարվա ընթացքում փոխադարձ առևտրի զգալի աճ է գրանցվել, այդ թվում՝ ազգային արժույթով վճարումների աճի հաշվին։ Ակտիվորեն զարգանում է ներդրումային համագործակցությունը՝ Ռուսաստանը հանդիսանում է Ադրբեջանի տնտեսության խոշորագույն ներդրողներից մեկը։

 

Համագործակցության առանցքային ուղղություններից մեկը մնում է մշակութային և հումանիտար ոլորտը։ 2024 թվականի հունիսին Բաքվում անցկացվեցին ռուսական մշակույթի լայնածավալ օրեր, իսկ աշնանը նախատեսվում են ժամանակակից ռուսական կինոյի ցուցադրություններ։ Ադրբեջանն ակտիվորեն մասնակցում է նաև Ռուսաստանում սպորտային միջոցառումներին, այդ թվում՝ ԱՊՀ երկրների խաղերին, որոնք կկայանան 2025 թվականին։

 

Բացի այդ, կողմերը քննարկել են կլիմայի փոփոխության, ջրի պահպանման և խելացի քաղաքների ոլորտում փորձի փոխանակման հարցեր։ Հանդիպման արդյունքներով ստորագրվել է արձանագրություն, որը համախմբում է ձեռք բերված պայմանավորվածությունները և հաստատում կառուցողական երկխոսությունը շարունակելու պատրաստակամությունը»,- ասված է հաղորդագրությունում։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում