Տոյվո Կլաարը դրական է գնահատել սահմանին hրադադարի խախտումների դեմ պայքարի մասին ՀՀ-ի առաջարկը
Հարավային Կովկասում և Վրաստանում ճգնաժամային հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը դրական է գնահատել սահմանին հրադադարի խախտումների դեմ պայքարի մեխանիզմ ստեղծելու Հայաստանի առաջարկը։
«Լարվածությունը նվազեցնելու նպատակով հայ-ադրբեջանական սահմանին հրադադարի ենթադրյալ խախտումները վերացնելու համար երկկողմ մեխանիզմ ստեղծելու Հայաստանի առաջարկը պետք է ողջունվի։
ԵՄ-ն Վրաստանում իր առաքելության միջոցով 15 տարի օգնել է նմանատիպ հանդիպումներ կազմակերպել և պատրաստ է կիսվել իր փորձով»,- գրել է Կլաարը «X»-ի իր միկրոբլոգում:
Կարծիքներ