Ռոբերտ Քոչարյանի գույքի վրա դրված կալանքը վերացնելու միջնորդությունը կքննվի դռնփակ
Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, քիչ առաջ որոշեց Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով դատական նիստի մի հատվածն անցկացնել դռնփակ։
Քոչարյանի պաշտպան Արամ Վարդեւանյանը նշեց, որ ցանկանում են ներկայացնել իրենց պաշտպանյալի գույքի վրա դրված արգելանքը վերացնելու միջնորդությունը, որի քննությունը դատարանն օգոստոսի 4-ին հետաձգել էր՝ հաշվի առնելով, որ բացակայում են Էական հանգամանքների վերաբերյալ որոշակի տվյալներ։
Պաշտպանը նշեց, որ իրենք պատրաստ են այժմ ներկայացնել այն տվյալները, որ անհրաժեշտ էին դատարանին՝ միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու համար։
Վարդեւանյանը միաժամանակ խնդրեց դարձյալ դռնփակ ռեժիմում պարզաբանել, թե ինչու են անհրաժեշտ համարում միջնորդությունը քննարկել դռնփակ կարգով։
Դատավորը դատավարությանը ներկա գտնվող անձանց խնդրեց լքել նիստերի դահլիճը։
Կարծիքներ