Թուրքիայի արտգործնախարարը բացառել է Ուկրաինային ռուսական С-400-ների փոխանցման հնարավորությունը

Թուրքիայի արտգործնախարարը բացառել է Ուկրաինային ռուսական С-400-ների փոխանցման հնարավորությունը

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն շաբաթ օրը բացառել է այն հավանականությունը, որ Անկարան Ռուսաստանից ձեռք բերված S-400 զենիթահրթիռային համակարգերը կտեղափոխի Կիև, գրում է ՏԱՍՍ-ը։

Նախօրեին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ այն պնդումները, թե Անկարան կարող է Ուկրաինային S-400 մատակարարել պատժամիջոցների չեղարկման դիմաց, նպատակ ունեն հարվածել Անկարային և լրացուցիչ խնդիրներ ստեղծել նրա համար։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում