Ռուսների որոշելիքն է, թե ով կլինի Ռուսաստանում իշխանության ղեկին. Պեսկով
Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը չէ, որ պետք է որոշի, թե ով կլինի Ռուսաստանի Դաշնությունում իշխանության ղեկին։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Դա Բայդենի որոշելիքը չէ: Ռուսաստանի նախագահն ընտրվում է ռուսների կողմից», - նա ասել է Reuters-ին՝ մեկնաբանելով Բայդենի խոսքերը Վարշավայում ելույթի ժամանակ:
Ավելի վաղ՝ շաբաթ օրը, ելույթ ունենալով Վարշավա կատարած այցի շրջանակներում, Սպիտակ տան ղեկավարը, խոսելով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մասին, հայտարարել էր, որ «այդ մարդը չի կարող մնալ իշխանության ղեկին»։
Կարծիքներ