ՀՀ ԿԲ. Թանկարժեք մետաղների գներ եւ փոխարժեքներ
ՀՀ կենտրոնական բանկից Արմենպրեսին տեղեկացնում են, որ մարտի 7-ին, բանկի կողմից սահմանվել են հետևյալ փոխարժեքները.
ԱՄՆ դոլարի փոխարժեքը նվազել է 0.23 դրամով և կազմել 403.71 դրամ: Եվրոյի փոխարժեքն աճել է 0.47 դրամով և կազմել 439.88 դրամ: Ռուսական ռուբլու փոխարժեքը նվազել է 0.02 դրամով և կազմել 4.45 դրամ: Բրիտանական ֆունտի փոխարժեքն աճել է 1.20 դրամով և կազմել 515.09 դրամ:
Ինչ վերաբերում է թանկարժեք մետաղներին, ապա ոսկու գինն աճել է 93.90 դրամով և կազմել 27813.29 դրամ: Արծաթի գինը նվազել է 1.93 դրամով և կազմել 308.85 դրամ:
Կարծիքներ