ԱԺ-ն առաջարկում է առողջական խնդիրներ ունեցող պատգամավորներին գրավոր քվեարկելու հնարավորություն տալ
Ազգային ժողովն այսօրվա արտահերթ նիստում քննարկում է «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին նախագիծը, որով առաջարկվում է առողջության հիմքով ժամանակավորապես անաշխատունակ ճանաչված պատգամավորներին գրավոր տարբերակով քվեարկելու հնարավորություն տալ:
«Գործող կարգավորումներով Աժ պատգամավորները գրավոր ձևով քվեարկելու հանարվորություն ունեն, եթե ԱԺ-ի կողմից գործուղման են մեկնել, մյուս բոլոր դեպքերում պատգամավորները գրավոր քվեարկելու հանրավորություն չունեն: Սակայն, փաստն այն է, որ կորոնավիրուսի համաճարակը նոր մարտահրավորներ ստեղծեց»,-այս մասին այսօր նախագիծը ներկայացնելիս ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը:
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հարցրեց, թե արդյոք հստակություն մտցենելու կարիք չկա, որպեսզի նշվի, որ այս փոփոխությունները վերաբերում են կոնորավիրուսային համավարակով պայմանավորված իրավիճակին:
«Ի սկզբանե գաղափարը պայմանավորված է եղել կորոնավիրուսային ստեղծված իրավիճակով, բայց երբ քննարկում էինք արդարացի համարեցին այն տարբերակը, երբ օրինակ պատգամավորը կորոնավիրուսով վարակված չէ, սակայն առողջական լրջագույն խնիրներ ունի և չի կարողանում ներկայանալ աշխատանքի, հասկացանք, որ խնդիրը պետք է ընդհանուր դրվի»,-ասաց Հովակիմյանը:
Կարծիքներ