Կոսովոն խնդրել է Apple-ին քարտեզների վրա ուղղել սահմանները
Կոսովոն խնդրել է Apple-ին քարտեզների վրա ուղղել սահմանները, հաղորդում է AP-ը:
Այս մասին հայտարարել է Կոսովոյի ԱԳ նախարար Մելիզա Խարադինայը:
Նա նամակ է գրել է ընկերության գործադիր տնօրեն Թիմ Քուքին՝ խնդրելով անհապաղ քայլեր ձեռնարկել եւ AppleMap-ում ճիշտ ներկայացնել Կոսովոյի միջազգայնորեն ճանաչված սահմանները:
«Մեր քաղաքացիները, որոնք մեծ կորուստներ են կրել իրենց անկախության համար պայքարում, դա ցավոտ են ընդունում»,-գրել է նա:
Կարծիքներ