Եթե մրցավարներն այլ երկրներից լինեին, ավելի հետաքրքիր կլիներ․ Բերեզովսկին՝ Ալբանիա-Հայաստան խաղի մասին

Եթե մրցավարներն այլ երկրներից լինեին, ավելի հետաքրքիր կլիներ․ Բերեզովսկին՝ Ալբանիա-Հայաստան խաղի մասին

Հայաստանի հավաքականն ընկերական երկրորդ խաղում պարտություն կրեց՝ 0-2 հաշվով զիջելով Ալբանիայի ընտրանուն։

Խաղից հետո լրագրողների հարցերին պատասխանեց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնակատար Ռոման Բերեզովսկին։

«Կարծում եմ՝ շատ ինֆորմացիա ստացանք այս երկու խաղից․ բազմաթիվ ֆուտբոլիստներ մասնակցեցին՝ տարբեր սխեմաներով։ Չգիտեմ հետագայում ով կլինի մարզիչը, կարծում եմ, այս խաղերից կարող է կարծիք կազմել։

Այս երկու մրցակիցների ու խաղերի միջև տարբերությունը շատ մեծ էր, ինչպես նաև պայմանները․ տեսեք, այսօր ինչ լավ ստադիոնում խաղացինք, շատ երկրպագուներ կային, ընկերական խաղի նման չէր։ Ցավոք, եթե մրցավարներն այլ երկրներից լինեին, ավելի հետաքրքիր կլիներ․ զգացվում էր համակրանքը տանտերերի հանդեպ։

Սերգեյ Մկրտչյանի փոխարինումը պլանավորած էր։ Ինձ թվում է՝ հասցրեց լավ կողմերը ցուցադրել դաշտում։ Եվ հիմա արդեն գիտենք, որ ապագայի համար լավ ֆուտբոլիստ ունենք»,- ասաց նա։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում