Թալիբների և պակիստանցի զինվորականների միջև սահմանին բախումներ են տեղի ունեցել

Թալիբների և պակիստանցի զինվորականների միջև սահմանին բախումներ են տեղի ունեցել

Թալիբների և պակիստանցի զինվորականների միջև բախումներ են տեղի ունեցել Աֆղանստան-Պակիստան սահմանին:

Այս մասին հայտնում է Tolo News-ը՝ վկայակոչելով աֆղանական զորքերի 203-րդ կորպուսի ներկայացուցչին։

Ըստ աղբյուրի՝ բախումները տեղի են ունեցել Դուրանդ գծի երկայնքով՝ Պակտիա նահանգի Դանդ-է-Պատան շրջանում։

Անցյալ շաբաթ հաղորդվել էր, որ աֆղանական-պակիստանյան սահմանին գտնվող Սպին Բոլդակ շրջանի սահմանային անցակետում թալիբների եւ պակիստանցի զինվորականների միջեւ հակամարտություն է տեղի ունեցել, տուժածներ չկան։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում