ՌԴ մարզերում հրդեհներ են․ այրվում է մոտ 519 հա անտառ

Ռուսաստանի Դաշնության մարզերում մոտ 519 հա հրդեհվում է: Օրվա ընթացքում հրշեջները կարողացել են մարել 145 հեկտար տարածքում բռնկված հրդեհները, շաբաթ օրը հաղորդել է դաշնային «Ավիալեսոխրանա»-ի մամուլի ծառայությունը, գրում է ТАСС-ը։
«Ըստ տարածաշրջանային անտառտնտեսության դիսպետչերական ծառայության տվյալների, հոկտեմբերի 1-ին Ռուսաստանում հրշեջ-փրկարարները մարել են 13 անտառային հրդեհներ՝ 145 հա տարածքի վրա: Հոկտեմբերի 2-ին Մոսկվայի ժամանակով 00:00-ին վեց անտառային հրդեհ է ակտիվացել: Հրդեհները տարածվել են ընդհանուր 519 հա տարածքի վրա»,- ասվում է հաղորդագրության մեջ:
120 մարդ, 43 միավոր տեխնիկա, 13 ինքնաթիռ ներգրավված է մարման աշխատանքներում։
Կարծիքներ