Լուկաշենկոն հայտարարել է, որ չի պատրաստվում վրեժ լուծել Եվրամիությունից

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն CNN հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է, որ մտադիր չէ վրեժ լուծել Եվրամիությունից, մինչդեռ Բելառուսը կարող է երկար ժամանակ առանց նրա մնալ և իր արտադրանքի վաճառքն իրականացնել Ռուսաստանում և Չինաստանում: Այդ մասին շաբաթ երեկոյան հայտնել է «SB. Belarus Today» լրատվականը:
«Վաճառքը մեր հիմնական հարցն է. Վաճառել այն, ինչ մենք արտադրում ենք։ Ռուսաստանը միայնակ կարող է սպառել ամեն ինչ: Իրան, Պակիստան, Հնդկաստան, Չինաստան, Թուրքիա․ մենք նորմալ հարաբերություններ ունենք նրանց հետ: Կարող ենք առանց ձեզ և առանց Ամերիկայի էլ «գլուխ հանել»»,- ասել է Լուկաշենկոն:
Նա նաև նշել է, որ ըստ ամենայնի, ԵՄ-ից վրեժ կլուծի ոչ թե Մինսկը, այլ Լոնդոնը, որը դուրս է եկել ԵՄ կազմից:
Կարծիքներ