Ճապոնիայի իշխանությունները վերահսկում են Ռուսաստանի գործողությունները Կուրիլյան կղզիների մերձակայքում
Տոկիոն ուշադիր հետևում է ռուս զինվորականների գործողություններին Կուրիլյան կղզիների մոտ և Ճապոնիային հարող այլ շրջաններում։ Այս մասին երկուշաբթի օրը կայացած հերթական ճեպազրույցում հայտարարել է նախարարների կաբինետի գլխավոր քարտուղարի տեղակալ Սեյջի Կիհարան։
«Մենք ուշադիր հետևում ենք ռուս զինվորականների տեղաշարժերին Ճապոնիայի մերձակայքում, այդ թվում՝ հյուսիսային տարածքներում: Կառավարությունը կշարունակի համապատասխան արձագանքել՝ ներառյալ տեղեկատվության հավաքագրումը»,- ասել է նա՝ մեկնաբանելով Ռուսաստանի Դաշնությունում ռազմածովային նոր դոկտրինի ընդունումը։
Կարծիքներ