Ճապոնիայի վարչապետի որդին պաշտոնանկությունից հետո բոլոր նպաստները կվերադարձնի պետբյուջե

Ճապոնիայի վարչապետի որդին պաշտոնանկությունից հետո բոլոր նպաստները կվերադարձնի պետբյուջե

Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդայի ավագ որդին՝ Շոթարո Կիսիդայի առաջիկա հունիսի 1-ին հոր քարտուղարի պաշտոնից ազատվելուց հետո, պետբյուջե կվերադարձնի իրեն հասանելիք արձակման վճարներն ու այլ վճարումները։ Այս մասին երեքշաբթի օրը Տոկիոյում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է նախարարների կաբինետի գլխավոր քարտուղար Հիրոկաձու Մացունոն։

«Շոտարո Կիսիդան,- ասաց նա,- արդեն ծանուցվել է իրեն հասանելիք վճարումները վերադարձնելու վերաբերյալ։

Ավելի վաղ վարչապետ Կիսիդան «խիստ նախազգուշացում» էր արել որդուն, սակայն դա չթուլացրեց սկանդալը։  Հրապարակումը մատնանշում է հարցումների արդյունքում գրանցված կառավարության աջակցության մակարդակի անկումը, որը նախկինում աճել էր Հիրոսիմայում վարչապետ Կիսիդայի համար բավական հաջող 7-րդ խմբի գագաթնաժողովից հետո։

Վարչապետի որդու շուրջ սկանդալը բորբոքվեց այն բանից հետո, երբ «  Շուկան բունշուն» շաբաթաթերթում հրապարակվեց  այն, որ նա 2022 թվականի դեկտեմբերին կառավարության ղեկավարի նստավայր է հրավիրել իր մոտ 10 հարազատներին ու ծանոթներին։ Նրանք լուսանկարվել են շենքի կարմիր գորգով ծածկված առջևի սանդուղքի վրա, որտեղ պաշտոնական լուսանկարներ են արվում նախարարների կաբինետի անդամներին՝ այն ձևավորելուց և կայսեր կողմից հաստատվելուց հետո: Բնակավայրի ծառայողական մասում կա նաև փակ տիեզերական կապի կենտրոն և հետախուզական օբյեկտներ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում