Ուկրաինան և ԱՄՆ-ը բանակցություններ են սկսել Կիևին անվտանգության երաշխիքներ տրամադրելու շուրջ
Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակը։
«Այսօր Ուկրաինան բանակցություններ է սկսել ԱՄՆ-ի հետ անվտանգության երաշխիքների տրամադրման վերաբերյալ երկկողմ համաձայնագրի շուրջ»,- գրել է նա Telegram-ի ալիքում:
Հուլիսի 31-ին ԱՄՆ վարչակազմը հաստատել է, որ ԱՄՆ-ը և Ուկրաինան այս շաբաթ բանակցություններ են սկսելու Կիևի համար Վաշինգտոնի անվտանգության երաշխիքների շուրջ: Պետքարտուղարության մամուլի ծառայության ղեկավար Մեթյու Միլլերի խոսքով՝ բանակցությունները տեղի կունենան վիրտուալ ձևաչափով, ամերիկյան կողմից պատվիրակությունը կգլխավորի ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնականի տեղակալը։
Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը՝ Միլլերը հավելել է, որ բանակցությունները կանցկացվեն Վիլնյուսում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում G7 երկրների ստանձնած պարտավորությունների համաձայն։
Կարծիքներ