Ուկրաինան հույս ունի, որ ԱՄՆ-ը չի կրճատի Կիևին տրամադրվող օգնությունը՝ միջոցների մի մասն ուղարկելով Թայվան. Կուլեբա
Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան հույս է հայտնել, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի մտադրությունը՝ Կիևին հատկացված միջոցների հաշվին ռազմական օգնություն տրամադրել Թայվանին, չի հանգեցնի ուկրաինական բանակի աջակցության նվազմանը, գրում է ՏԱՍՍ-ը։
Ավելի վաղ Financial Times-ը, հղում անելով աղբյուրներին, հայտնել էր, որ Բայդենը մտադիր է խնդրել ԱՄՆ Կոնգրեսին՝ ֆինանսավորել Թայվանի համար զենքի գնումը Ուկրաինային օգնելու համար հատկացված լրացուցիչ բյուջեից։
Կարծիքներ