Ճապոնական ընկերությունը «խելացի ակնոց» է ստեղծել, որը կարող է բուժել կարճատեսությունը
Ճապոնական Kubota Pharmaceutical ընկերությունից հայտնել են, որ «խելացի ակնոց» է ստեղծել, որն օրական ընդամենը մեկ ժամ կրելու դեպքում կարող է բուժել կարճատեսությունը:
Ինչպես ներկայացնում է Oddity Central-ը, ճապոնական ընկերությունը պնդում է, որ կարճատեսության նոր ոչ վիրահատական բուժման միջոց է հայտնաբերել, այն է նորաստեղծ «սմարթ ակնոցը», որը սարքի ոսպնյակից պատկերն ուղղում է կրողի աչքի ցանցաթաղանթ՝ կարգավորելով բեկման ժամանակ տեղի ունեցող սխալը, ինչի արդյունքում առաջանում է կարճատեսություն:
Նշվում է, որ ակնոցը պետք է կրել օրական 60-90 րոպե՝ կարճատեսությունն ուղղելու համար:
Ընկերությունը, որի հիմնադիրն է բժիշկ Ռայո Կուբոտան, դեռևս փորձարկում է նորագույն սարքավորումը, որն ստացել է Kubota Glasses անվանումը: Մասնագետները փորձում են պարզել՝ որքան երկար է տևելու բուժական ազդեցությունն ակնոցը կրելուց հետո և ինչքան ժամանակ է պետք այն կրել մշտական բուժման հասնելու համար:
Ընկերությունը կլինիկական փորձարկումները սկսել է անցյալ տարվա ամռանը, ներկա փուլում գիտափորձին մասնակցում է 25 մարդ:
Կարծիքներ