Բռնցքամարտի Հայաստանի ֆեդերացիայի նախագահի ընտրությունների անցկացման լիազորությունը փոխանցվել ԿԳՄՍ նախարարությանը
Բռնցքամարտի Հայաստանի ֆեդերացիայի նախագահի ընտրությունների անցկացման լիազորությունը փոխանցվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի հարցերի նախարարությանը:
Տեղեկությունը «Լուրերի» հետ զրույցում հաստատել է ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Գիլոյանը՝ ընդգծելով, որ նախարարությունն ստանձնել է անաչառ ընտրություններ անցկացնելու պատասխանատվություն և հարցին ցուցաբերվելու է առավելագույն ուշադրություն:
Փետրվարի 2-ին հրավիրվելու է նիստ բոլոր շահագրգիռ կողմերի մասնակցությամբ, որի ընթացքում էլ կհաստատվեն ընտրությունների անցկացման ժամկետները, կքննարկվեն նաև Օլիմպիական խաղերին նախապատրաստվող բռնցքամարտիկների հավաքականի վերաբերյալ բոլոր կարևոր հարցերը:
Կարծիքներ