Դիլիջանում աշխատանքներն է սկսել «Մտքերի հայկական գագաթնաժողովը»
Դիլիջանում այսօր աշխատանքներն է սկսել «Մտքերի հայկական գագաթնաժողովը»։
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի բարձր հովանու ներքո անցկացվող գագաթնաժողովը կրում է «Գլոբալ փոփոխությունները նոր քվանտային աշխարհում» խորագիրը:
Աշխարհի տարբեր երկրներից գագաթնաժողովին մասնակցող քաղաքական և տնտեսական, գիտական և տեխնոլոգիական շրջանակների, փորձագիտական և վերլուծական հանրույթի հայտնի ներկայացուցիչները երկու օրվա ընթացքում կքննարկեն հիմնական երկու թեմաները՝ աշխարհում և հարավկովկասյան տարածաշրջանում աշխարհաքաղաքական փոփոխություններն ու տեխնոլոգիական զարգացումները։
Գագաթնաժողովին ելույթով է հանդես եկել նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Կարծիքներ