Լեհաստանում հայտարարել են, որ Վարշավան Ուկրաինայի տարածքում վերջինիս զինված ուժերի զինծառայողներին չի պատրաստի
Լեհաստանի պաշտպանության նախարարության ղեկավարի տեղակալ Պավել Զալևսկին հայտարարել է, որ Վարշավան Ուկրաինայի զինված ուժերի զինծառայողներին չի պատրաստի վերջինիս տարածքում։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է լեհական onet.pl հարթակը՝ հավելելով, որ մերժման հիմնական պատճառը հանդիսացել է նախագծի բարձր արժեքն, ինչպես նաև դրա տևողությունը և կազմակերպումը։
Պավել Զալևսկին նաև նշել է, որ Լեհաստանը հանդես է գալիս ԵՄ-ում ուկրաինացիների կրթությունը շարունակելու օգտին։ «Մեր կարծիքով՝ սա ամենաարդյունավետ լուծումն է և մենք այստեղ փոփոխություններ չենք ակնկալում», - փոխնախարարի խոսքերն է փոխանցել հարթակը։
Լեհաստանի պաշտպանության նախարարության ղեկավարի տեղակալը հավելել է, որ ռուսական անօդաչու թռչող սարքերն ու հրթիռները չեն խոցվի Լեհաստանի տարածքում տեղակայված ուժերի և միջոցների օգնությամբ։
«Արևմուտքի կողմից Ուկրաինայի հակաօդային պաշտպանության արմատական հզորացումը պետք է բավարար լինի, և լեհական ավիացիայի կողմից նման աջակցություն չի պահանջվում», - նշել է փոխնախարարը։
Կարծիքներ